Աշխատանք փնտրողYerevan, ArmeniaՀեռավարԼրիվ դրույք

Լիլիթ Դավթյան

Հարմարվող, պատասխանատու և նոր հմտություններ սովորելու բարձր մոտիվացիա ունեցող։ Ներկայումս փնտրում եմ հեռավար աշխատանքի հնարավորություն

Պրոֆիլի ամփոփում

Հարմարվող, պատասխանատու և նոր հմտություններ սովորելու բարձր մոտիվացիա ունեցող։ Ներկայումս փնտրում եմ հեռավար աշխատանքի հնարավորություն

Աշխատանք փնտրողի մասին

Ես հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եմ՝ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձով և նոր մասնագիտական ուղղություններով կարիերաս զարգացնելու մեծ հետաքրքրությամբ։ Ունեմ կազմակերպչական լավ հմտություններ, արագ եմ հարմարվում նոր միջավայրին և հաճույքով սովորում եմ նոր առաջադրանքներ ու ստանձնում նոր պարտականություններ։ Իմ փորձն օգնել է զարգացնել հաղորդակցման հմտություններս, մանրուքների նկատմամբ ուշադրությունը և մարդկանց հետ արդյունավետ աշխատելու կարողությունը։

Անգլերենի իմացության մակարդակս B1 է։ Կարողանում եմ վստահորեն օգտվել առցանց ռեսուրսներից՝ տեղեկություններ որոնելու և նոր գործիքներ սովորելու համար։ Բաց եմ հեռավար աշխատանքի հնարավորությունների համար, որտեղ կկարողանամ կիրառել իմ հմտությունները, ձեռք բերել նոր փորձ և շարունակել մասնագիտական աճս։

Շարունակեք ուսումնասիրել

Կապված մարդիկ, գիտելիք և հնարավորություններ ձեր հաջորդ քայլի համար։

Գլխ.ՈրոնումԱշխ.