Berufsprofil
Gayane Janvelyan
Professional headline
Über uns
Ունեմ ավելի քան 25 տարվա փորձ բիզնեսի կառավարման, վաճառքների, առևտրի և գյուղատնտեսական ձեռնարկատիրության ոլորտներում։
Իմ մասնագիտական գործունեության ընթացքում կազմակերպել և ղեկավարել եմ բիզնեսի ամենօրյա աշխատանքները, վաճառքի գործընթացները, աշխատակիցների աշխատանքը և հաճախորդների հետ հարաբերությունները։ Ունեմ մինչև 50–60 աշխատակից ունեցող թիմերի կառավարման փորձ։
Տիրապետում եմ Microsoft Excel և Word ծրագրերին, աշխատել եմ հաշվետվությունների, փաստաթղթաշրջանառության, տվյալների մշակման, ֆինանսական հաշվարկների և վաճառքների վերլուծության հետ։
Ազատ հաղորդակցվում եմ հայերեն և ռուսերեն՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Պատասխանատու եմ, կազմակերպված, կարողանում եմ ինքնուրույն որոշումներ ընդունել և լուծել աշխատանքային խնդիրները։
Փնտրում եմ հեռավար աշխատանք վաճառքների համակարգման, հաճախորդների սպասարկման, պատվերների կառավարման, վարչական աջակցության կամ հաշվետվությունների պատրաստման ոլորտներում։ Ունեմ համակարգիչ, արագ ինտերնետ և պատրաստ եմ աշխատել օրական 4–8 ժամ՝ ըստ պայմանավորվածության։
Weiter entdecken
Passende Menschen, Wissen und Möglichkeiten für deinen nächsten Schritt.